Մետրոյի 3 կայարաններում կտեղադրվեն մուտքի հավելյալ պտտաձողեր

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն», «Վարկեթիլի» և «Դիդուբե» կայարաններում կտեղադրվեն նոր, ավելի նեղ պտտաձողեր` վճարելու և մետրոպոլիտեն մուտք գործելու համար, այսօր տեղեկացրել է Կախա Կալաձեն` նշելով, որ «Վրաստանի միկրոէլեկտրոնիքս» ընկերության հետ համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է։

Կալաձեն նշել է, որ մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանում արդեն ավելացել է պտտաձողերի թիվը, ինչը բարելավել է ուղևորատարողությունը և կարճաժամկետ հեռանկարում լուծել խնդիրը։ Ըստ Կալաձեի` այսօրվա դրությամբ մետրոյի նշված կայարանը, ժամում 6300 ուղևոր ընդունելու փոխարեն, այսուհետ կարող է սպասարկել մինչև 9000 ուղևորի։

«Սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Մենք սկսել ենք աշխատել Ասիական զարգացման բանկի հետ՝ նոր օժանդակ թեքահարթակի նախագիծ իրականացնելու համար։ Դա որոշակի ժամանակ է պահանջում»,- ասել է Կախա Կալաձեն։