Վրաստանում 1 շաբաթից կմեկնարկեն միասնական ազգային քննությունները

Վրաստանում 1 շաբաթից կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ մեկնարկող քննությունները կավարտվեն հուլիսի 25-ին՝ քաղաքացիական կրթության քննությամբ: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն՝ օգոստոսի 4-ին: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է 39 300 դիմորդ:

Դիմորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց անձնական էջից  տպել քննաթերթիկը, որտեղ գրված կլինի քննության անցկացման վայրը, ժամը և քննությանը թույլատրվող պարագաների ցանկը:

Քննական սենյակներում սեղանները միմյանցից կողքից հեռու կլինեն 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով: Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ թերմոսքրինինգ կանցնեն:

Նախորդ տարիների պես քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո: