Թբիլիսիում շուրջ 120 օբյեկտի շինարարություն է դադարեցվել

Թբիլիսիում շինարարական անվտանգությունը շրջանցելու կամ նախագծերից շեղվելու համար զգուշացում է ստացել 500 օբյեկտ, դրանցից 272-ն արդեն տուգանվել է, 120-ի նկատմամբ ուժի մեջ է մտել շինարարությունը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին քաղաքապետարանի հերթական նիստում հայտարարել է քաղաքային իշխանության ղեկավար Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, քաղաքապետարանը մի շարք նորություններ արդեն ունի, աշխատում է մայրաքաղաքի բարեկարգման նպատակով կազմված տարբեր նախագծերի վրա։ Կալաձեի պարզաբանմամբ, անհրաժեշտ է ուժեղացնել Թբիլիսիին վնաս հասնող խախտումների ուղղությամբ տարվող վերահսկողությունն ու մոնիտորինգը։

Թողնել պատասխան