Ախալքալաքում սպանության փորձի մեջ մեղադրվողը դատապարտվել է

Ախալքալաքի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել կնոջ ընտանիքի հինգ անդամների սպանության փորձի մեջ։

Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դատաքննության ընթացքում հետազոտված փաստերով ապացուցվել է, որ ընտանեկան բռնության և սպառնալիքների համար դատապարտված Ս.Մ.-ն անչափահաս որդու ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։

Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերի 11-ին մեղադրյալը գնացել է կնոջ ծնողների տուն, որտեղ վիրավորել է կնոջ ծնողներին, կնոջ քրոջը, կնոջ եղբոր կնոջը և վերջինիս մանկահասակ որդուն։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում տուժածների կյանքը հաջողվել է փրկել։

«Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության և դաժան սպանության փորձի համար։

«Ախալքալաքի շրջանային դատարանը ամբաստանյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 20 տարվա ազատազրկման»,- ասված է զեկույցում։