Տեսանյութ․ Ցուցարարները հեռանալ չեն շտապում խարույկ են վառել, հայրենասիրական երգեր են հնչում

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան շարունակում է փակ մնալ։ Ցուցարարները, հետևելով ընդդիմադիր առաջնորդների հորդորներին, չնայած ցուրտ եղանակին, չեն շտապում լքել խորհրդրանի հարակից տարածքը։ 

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ այստեղ վրաններ են տեղակայվել, խորհրդարան տանող ցանկապատների վրա կողպեքներ են կախվել՝ ինչպես ցուցարարերն են ասում՝ ի նշան տվյալ կառույցի անգործության։

Ցրտին դիմանալու համար փողոցում կրակ են վառում, այս պահին հայրենասիրական երգեր են հնչում։