Խորհրդարանը շրջափակելը հակասում է պետական շահերին․ Վոլսկի

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին այն կարծիքին է, որ խորհրդարանը շրջափակելը դեմ է պետության շահերին և հակասում է օրենքին։  

«Պետք է աշխատանքի գնալ, մենք շատ թեմաներ ունենք, վտանգ կա, որ պետությունը կանգ կառնի, լարիի փոխարժեքը կընկնի, տնտեսական կոլապս կսկսվի։ Սա պետությունը չպետք է թույլ տա, և սա հանրության պահանջն է», —Վոլսկիին մեջբերել է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։

Հարցին՝ կարող է արդյոք իշխող կուսակցությունը նստել բանակցությունների սեղանի շուրջ և սկսել քննարկել ընդդիմության պահանջները, Վոլսկին պատասխանել է, թե նրանց պահանջները հակասում են Սահմանադրությանը.

«Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր ներկայացնում են այս պահանջները, բարձր ինտելեկտ ունեն և պետք է հասկանան, որ այդ պահանջները դեմ են Սահմանադրությանը։ Կարծում եմ՝ սրանից ելնելով՝ գոյություն ունեցող ընտրական համակարգն ընդունելի է բոլորի համար»։