Ղարիբաշվիլին մեկնել է Գերմանիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կառավարության ղեկավարը պաշտոնապես կբացի աշխարհի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը՝ ITB Berlin 2023-ը:

Ի դեպ, այս տարի ցուցահանդեսում Վրաստանը ներկայացված է որպես հյուրընկալող երկիր:

Մարտի 6-ին՝ ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ, բացման արարողությանը՝ որպես ITB Berlin-ի հյուրընկալող երկրի ղեկավար, Վրաստանի վարչապետը հանդես կգա ողջույնի խոսքով։

Նշենք, որ ITB Berlin 2023-ը կանցկացվի մարտի 7-9-ը։