ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել «Թելասի»-ի և «Թելմիկո»-ի սեփականատեր ընկերության դեմ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը Եվրոպական Միությունը հաստատել է հուլիսի 23-ին, ներառում է նաև ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը, որը սերտ կապեր ունի Վրաստանի էներգետիկ ոլորտի հետ։

Դուստր ընկերությունների միջոցով ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն տիրապետում է Վրաստանի «Թելասի», «Թելմիկո» և «Խրամի» հիդրոէլեկտրակայաններին։

Պատժամիջոցներից հետո ԵՄ բանկերին և ընկերություններին կարող է արգելվել գործարքներ կատարել ուղղակիորեն կամ անուղղակիորեն «Ինտեր ՌԱՕ»-ի վերահսկողության տակ գտնվող  ընկերությունների հետ։