Ցանկալի է, որ մեծամասնության նիստին ներկա գտնվի նաև Իվանիշվիլին. Փոփխաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գեդևան Փոփխաձեն կարծում է, որ խորհրդարանական մեծամասնության նիստին անհրաժեշտ է նաև Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությունը: Պատգամավորի խոսքերով Իվանիշվիլին քաղաքական մեծ կապիտալ ունի և արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ է կարողանում ընդունել:

Ըստ Փոփխաձեի՝ Մեծամասնության նիստին պետք է բոլորը մասնակցեն, որպեսզի որոշումներն ընդունվեն բոլորի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության ներսում տարաձայնություններ են տեղի ունեցել, որի առնչությամբ վաղը խորհրդարանական մեծամասնությունն արտահերթ նիստ կանցկացնի։

Թողնել պատասխան