Վարչապետը չի ներկայացել խորհրդարան

Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին չի մասնակցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Պատճառների մասին առայժմ չի նշվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 27-ին, վարչապետ Մամուկա Բախտաձեն պետք է հանդես գար խորհրդարանում: Որոշումը կայացվել էր հունիսի 25-ին՝ խորհրդարանի բյուրոյի կողմից:

Նախնական տվյալներով, Մամուկա Բախտաձեի զեկույցը հիմնված էր կառավարության ծրագրի 212 էջանոց զեկույցի վրա, որը խորհրդարան էր ներկայացվել հունիսի 3-ին: Փաստաթուղթը պարունակում է այնպիսի կետեր, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, տնտեսական գործընթացները, կրթությունն ու մարդու իրավունքները:

Վրաստանի վարչապետը՝ նոր կանոնակարգի համաձայն, մինչև հունիսի վերջ խորհրդարանին պետք է ներկայացնի տարեկան զեկույց: