Պատասխանատվությունը Սաակաշվիլիի և նրա ագրեսիվ թիմի վրա է. վարչապետը Թբիլիսիի դեպքերի մասին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քիչ առաջ մամուլի ասուլիս տվեց, որի հիմնական մասում խոսեց հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախման մասին:

Վարչապետի խոսքով՝ կատարվածի համար պատասխանատվությունը կրելու է Սաակաշվիլին և նրա ագրեսիվ թիմը, որոնք կարողացան օգտագործել երիտասարդների բողոքը և հարձակում գործեցին Վրաստանի Սահմանադրության վրա: Նրա խոսքով՝ պասիվ պատնեշը չէր բավարարում պահանջները և օգտագործվել է լեգիտիմ ուժ:

Բախտաձեի խոսքով՝ որոշ դեպքերում եղել է ուժի չարաշահում, ինչի հետևանքով 10 իրավապահ զրկվել է իրավասությունից, դեռ ընթանում է հետաքննություն և բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը: