Երեկվա օրը համառոտ. հուլիսի 3

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով 2-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը երեկ Օրբելիանիի պալատում հանդիպել է նախագահ Զուրաբիշվիլիին:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 1-30-ը եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի գործակալության աշխատակիցները Վրաստանի ողջ տարածքում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում բացահայտել են 13 հազար 081 տուփ առանց ակցիզի ծխախոտի ապօրինի պահպանման-տեղափոխման 119 փաստ:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ նշված ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետում Վրաստանի տարածք մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ներկրման փորձ են կանխել:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Ուկրաինայի կողմից վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «ոչ բարեկամական» և «քաղաքական դրդապատճառներով» որոշում է որակում։

Վրաստանում բազային գնաճը 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,1 տոկոս:

Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատական ​​նիստին մասնակցել է հեռավար ռեժիմով։

Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ 77 ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Տրանսպորտի ոլորտի կառավարման և կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունը։

Վրաստանի «Նավթամթերք ներկրողների միության» տվյալներով, Վրաստանում վառելիքն ավելի էժան է, քան Հայաստանում:

«Վրացական երկաթուղիներ»-ի հաղորդմամբ` Մարելի կայարանի մոտ սողանքից գծերն ամբողջությամբ մաքրվել են, և վերականգնվել է շփման ցանցը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացել է կառավարության նոր նախագիծը՝ «Զինվորական ճամբարը», որի ժամանակ ելույթ ունենալով նշել է, որ կառավարությունը մշակել է նոր պաշտպանության օրենսգիրք։

Ղարիբաշվիլին Կոջորիի «Զինվորական ճամբարի» բացմանն ասել է, որ անհրաժեշտ են առողջ ապրելակերպ ու ճիշտ արժեքներ, և ընտանեկան արժեքների քարոզը պետք է սկսել մանկապարտեզներից ու դպրոցներից:

Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Զուգդիդիի մունիցիպալիտետի շրջանային դատարանն անչափահասին սեռական բռնության ենթարկելու մեղադրանքով ձերբակալված տղամարդուն ազատազրկման է դատապարտել։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն նախագահել է Վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում, որի նիստերը կայացել են հուլիսի 1-3-ը։

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Խարագաուլիի Մարելի գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել սողանքի ժամանակ երկաթուղագծի վրա թափված հողի զանգվածի տակ։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին առաջարկում է կանանց և տղամարդկանց կենսաթոշակային տարիքը սահմանել 60-ը:

Ռուսական Azimuth ավիաընկերությունը և վրացական Georgian Airways ավիաընկերությունն ավելացնում են Մոսկվայի և Թբիլիսիի թռիչքների հաճախականությունը։

Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած m&i Summer 2023 միջազգային բիզնես զբոսաշրջության ֆորումում Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հաղթել է 180 ընկերությունների շարքում: