Նախագահը հյուընկալել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով 2-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչն այսօր Օրբելիանիի պալատում հանդիպել է նախագահ Զուրաբիշվիլիին: Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի պաշտոնական էջը:

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրում մարդու իրավունքների, ատելության խոսքի, խտրականության և խոցելի խմբերի նկատմամբ բռնության կանխարգելման խնդիրներին։

«Նշվել է, որ բռնության և խտրականության բոլոր ձևերն անընդունելի են»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ավելի վաղ Tbilisi Pride-ը հայտնել էր, որ Միատովիչը Թբիլիսիում Tbilisi Pride-ի շաբաթվա ընթացքում ելույթ կունենա։