Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 21-ի տվյալները

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 767 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 030 710-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 173 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 951 428 մարդ։

Վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 14 631:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 15.55%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 11.39%, վերջին 7 օրվանը՝ 12.76%: