Վրացական գինու արտահանման նոր ռեկորդ է գրանցվել

Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-նոյեմբերին 53 երկիր է արտահանվել մինչև 78 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալները:

Ինչպես հաղորդում է գինու ազգային գործակալությունը, ընթացիկ տարվա 11-ամսյա ցուցանիշը արդեն գերազանցել է 2017-ի ընդհանուր արտահանմանը, որը Վրաստանի վերջին 30 տարիների ռեկորդն էր համարվում. 76,7 մլն շիշ գինի:

Նշվում է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանված գինիների արժեքը 184,1 մլն ԱՄՆ դոլար է, որն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի է:

Գործակալության տվյալներով, գինու, բրենդիի, ճաճայի (խաղողի մնացորդներից պատրաստված օղի), կոնյակի և ալկոհոլային այլ խմիչքների արտահանման եկամուտը հասել է 281 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-նոյեմբերին: