Գերմանիայի ՆԳՆ. Վրաստանի համար վիզաների ազատականացմանը կարող է իսկապես վտանգ սպառնալ

Վրաստանի համար վիզաների ազատականացմանը կարող է իսկապես վտանգ սպառնալ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզերը։ Նշենք, որ Բրյուսելում Եվրամիության խորհուրդը հանդիպում է անցկացնում ՆԳ նախարարների մակարդակով:

Հանդիպման ժամանակ Գերմանիան մտադիր է բարձրացնել Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ/Շենգենյան գոտի մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների խախտման հարցը:

«Մենք մտադիր ենք բարձրացնել մի շատ խնդրահարույց հարց, քանի որ դա կարող է իսկապես սպառնալ վիզայի ազատականացմանը։ Անհրաժեշտ է լայնածավալ միջամտություն: Հատուկ ժամկետներ պետք է նշվեն, որ ապաստան հայցողները ժամանակին պատասխան ստանան», — ասել է Թոմաս դե Մայզերը:

Թողնել պատասխան