Եղանակը Վրաստանում

Վրաստանում մինչև այս շաբաթվա վերջ կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակ: Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկը կկազմի +2 +7 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը: Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև Թբիլիսիում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4 +6 աստիճան, գիշերը սպասվում է հիմնականում 0-ից ցածր ջերմաստիճան։