Սաակաշվիլիի մոտ նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա է ախտորոշվել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական ​​հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։

Սաակաշվիլիի խոսքով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական ​​հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է էլեկտրանեյրոգրաֆիայի և գաստրոսկոպիկ հետազոտության։

«Ինձ մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա, երբ վերջույթներն ու մարմնի տարբեր մասերն այլևս չեն զգում, և վերնիկեի էնցեֆալոպաթիա, որը հանգեցնում է շարժման և համակարգման խանգարումների, հիշողության կորստի և այլն»,- գրել է Սաակաշվիլին։

Ըստ Սաակաշվիլիի՝ այս ախտորոշումը զարմանալի չէ.

«Հանրապետական ​​հիվանդանոցի բժիշկներն ինձ ասել են, որ եթե անհապաղ լուրջ բուժում չտրվի, հիվանդությունն արագ կսրվի և կավարտվի հաշմանդամությամբ կամ մահով»։

Սաակաշվիլիմ նշել է, որ «Վրաստանի քրեակատարողական համակարգում այդ հիվանդությունների ամբողջական բուժումը բացարձակապես անհնար է»։

«Կարծում եմ՝ իմ նկատմամբ բռնությունն ի սկզբանե նախատեսված էր նման ազդեցություն ունենալու համար»,- գրել է երրորդ նախագահը։