Խոշոր խախտումներ չեն արձանագրվել. Վլադիմիր Սահակյան

«Խոշոր խախտումներ չկան, միայն մատնահետքերի հետ կապված մի քանի դեպք է արձանագրվել, երբ փորձ է եղել երկրորդ անգամ ընտրություն կատարել։ Մեր կազմակերպության ներկայացուցիչներին հաջողվել է կանխել հիշյալ խախտումները», — այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեց «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համագործակցության» նախագահ Վլադիմիր Սահակյանը:

Վերջինի խոսքով, Վրաստանի մասշտաբով կազմակերպության 450 դիտորդ է աշխատում, նրանց մեծ մասը վերահսկում է ընտրությունները հատկապես քրեակատարողական հիմնարկներում:

«Նախընտրական իրավիճակին ծանոթացել ենք 2 ամսվա ընթացքում, այսօր արդեն հետևում ենք ընտրությունների ընթացքին», — հայտնեց Սահակյանը:

Հոկտեմբերի 28-ին անցկացվող նախագահական ընտրությունները վերահսկելու նպատակով աշխատում են 73 տեղական դիտորդական կազմակերպության 22 հազար և միջազգային դիտորդական կազմակերպության մոտ 1 100 դիտորդներ: