Հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը միացված է արհեստական ​​շնչառության սարքին

«Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

Ըստ Ցիբաձեի, դեռահասի կենսական գործառույթներն այս փուլում նորմայի սահմաններում են։

«Տարբեր ուղղություններով հետազոտություններ են իրականացվում։ Հուսով ենք, որ լավ կլինի»,- ասել է Ցիբաձեն։

Նշենք, որ Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Հոսանքահարված 13-ամյա աղջիկը մահացել է. իշխանությունների արձագանքը

Շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են