Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել օլիմպիական խաղերին մասնակցող վրացի մարզիկներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել ձմեռային օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնող մարզիկներին։ Այս մասին տեղեկանում ենք Ղարիբաշվիլիի պաշտոնական էջից։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ այսօրվանից վրացի մարզիկներին աջակցում է ողջ Վրաստանը։

«Մեկնարկել են 2022 թվականի ձմեռային XXIV օլիմպիական խաղերը։ Հաջողություն եմ մաղթում մեր երկրի ինը մարզիկներին, ովքեր Վրաստանի անունից հանդես կգան երեք մարզաձևերում»,- ասված է Ղարիբաշվիլիի հայտարարությունում։

Պեկինում այսօր մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացված է 91 երկիր,  մարզիկների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը։