Լարսում թեթև մեքենաների տեղաշարժն ազատ է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների տեղաշարժը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Տեղեկության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ երթևեկությունը միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։