Վրացի ձյուդոիստը աշխարհի չեմպիոն է դարձել

Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին աշխարհի չեմպիոն է։

Երեկ Տաշքենդում կայացած աշխարհի ընթացիկ առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել 73 կգ քաշային կարգում։

Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տվյալներով, 22-ամյա Գրիգալաշվիլին Վրաստանի անկախության պատմության մեջ աշխարհի վեցերորդ անընդմեջ չեմպիոնն է։