Թելավիում 26–ամյա կին է սպանվել

Վրաստանի Թելավի քաղաքում 26–ամյա կին է սպանվել, կասկածյալը ձերբակալված է։

Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով, կիրակի օրը 22-ամյա Թ.Գ.-ն հարբած վիճակում դանակով կտրել է կնոջ կոկորդը. նրանք ամուսիններ էին, բայց` չգրանցված։

Ձերբակալվածին սպառնում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության համար։ Որպես իրեղեն ապացույց՝ սպանության գործիքն առգրավվել է։

Մահացածի հարազատները պատմել են, որ մեղադրյալը սպառնացել է կնոջը, իսկ այդ օրը գնացել է նրա տուն, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը։ Այդ պահին բնակարանում են եղել կնոջ երեք փոքր երեխաները։