Աբխազիան ՌԴ-ի հետ քննարկել է «Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի» վերսկսման հարցը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Շուրգալիի հետ քննարկել է Գալիում՝  «Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի» (IPRM) շրջանակներում կանոնավոր հանդիպումների վերսկսման հնարավորության հարցը, հայտնում են աբխազական լրատվամիջոցները:

Ըստ տեղեկության, ռուսական և աբխազական կողմերը շահագրգռված են նշված ձևաչափի թարմացմամբ։

Գալիում IPRM-ի հանդիպումները դադարեցվել են 2012 թվականին աբխազական կողմի որոշմամբ և վերսկսվել 2016 թվականին, թեև կարճ ժամանակ անց կրկին դադարեցվել են։