Փետրվարի 5-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 018 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 16808 թեստավորում, որից 9163-ը հակամարմինների թեստով, 7645-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258:

Դրականության ցուցանիշը՝ օրական — 3,2%, վերջին 14 օրվա  ցուցանիշը- 4,2%, վերջին 7 օրվա — 3,75%:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 227
  • Աջարիա — 25
  • Իմերեթի — 83
  • Քվեմո Քարթլի — 35
  • Շիդա Քարթլի — 44
  • Գուրիա — 16
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 60
  • Կախեթի — 31
  • Մցխեթա Մթիանեթի — 9
  • Սամցխե-Ջավախեթի — 6
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: