Ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը 2022 թվականի գարնանը արտահերթ ընտրություններ անցկացնելն է. Խազարաձե

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ՝ Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ամենալավ միջոցը 2022 թվականի գարնանը լրիվ համամասնական կարգով արտահերթ ընտրություններ անցկացնելն է:

Նրա խոսքով՝ այս տարի պետք է անցկացվեն տեղական ընտրություններ, հետևաբար, երկու ընտրության միաժամանակ անցկացումը նրա համար անիրական է թվում:

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Լելոն» և մնացյալ ընդդիմությունը չեն պատրաստվում համակերպվել կեղծված ընտրությունների հետ և չեն մտնելու խորհրդարան: Մենք չենք պատրաստվում իշխող թիմի հետ անարդյունք բանակցությունները շարունակել, եթե չկատարվի մեր հիմնական պահանջը՝ արտահերթ ընտրությունների հետ կապված»,- նշել է Խազարաձեն:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության մեծ մասը հրաժարվում է խորհրդարան մտնել: Նրանց հիմնական պահանջը արտահերթ ընտրություններն են:

Իշխող «Վրացական երազանքը» չի ընդունում ընտրությունների կեղծված լինելը և ընդդիմությանը կոչ է անում միանալ խորհրդարանի աշխատանքին:

Խորհրդարանի դուռը բաց է, բայց ներս մտնող չկա. Վրաստանի ներքաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ