«Սիթի պարկ»-ի սահմանած տուգանքների վճարման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է

Այն վարորդները, որոնց ավտոմեքենաների կայանման ժամկետը լրացել է մինչև ապրիլի 10-ը, պետք է այն երկարաձգելու համար կրկին դիմեն «Սիթի պարկ»-ին։ Այս մասին տեղեկացնում են Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունից՝ նշելով, որ ստացված իրավունքը ուժի մեջ կլինի մինչև վերջնաժամկետը։

Բացի այդ, նշվում է, որ «Սիթի պարկ»-ի կողմից սահմանված տուգանքները ևս պետք է վճարվեն մինչև ապրիլի 10-ը։

Հիշեցնենք, քաղաքապետ Կախա Կալաձեն օրեր առաջ հայտարարեց, որ ապրիլի 10-ից Թբիլիսիի քաղաքապետարանը դադարեցնում է «Սիթի պարկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Մինչ մայրաքաղաք Թբիլիսիում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրման նոր համակարգի ձևավովորումը «Սիթի պարկ»-ի գործառույթները կիրականացնի Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը։

Թողնել պատասխան