Գախարիայի հրաժարական, փոխադարձ վիրավորանքներ. լարված իրավիճակ խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցների խոսքով բողոքի պատճառը խորհրդարանի պատգամավորների սովորական ռեժիմով նիստի անցկացումն է:

Խորհրդարանի նիստին այսօր ընտրվելու է նաև խորհրդարանի նոր խոսնակը:

Խորհրդարանի նիստը, սակայն, մեկնարկել է մեծ աղմուկով: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են օրակարգային հարցերը փոխել, ըստ նրանց, գլխավոր հարցը պետք է դառնա Գիորգի Գախարիայի հրաժարականը և ձերբակալվածների ազատ արձակումը:

Խորհրդարանի դիմաց ակցիայի մասնակիցները սուլում են՝ վանկարկելով Գախարիա հեռացիր:

Նիստը մեկնարկելուց մի քանի րոպե անց այն ընդհատվեց: