Խորհրդարանական հանձնաժողովն այսօր կլսի դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 12:00-ին, խորհրդարանում ստեղծված գների հարցերով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը կլսի դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին:

Խորհրդարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ պարենային ապրանքների, դեղամիջոցների և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, կքննարկվեն դեղորայքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան և սեկտորի գործառնական գործընթացները:

Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի  «սննդամթերքի բարձր գների դեմ պայքարի» արշավի մեկնարկից հետո, գների խորհրդարանական հանձնաժողովն առաջին անգամ նիստ է գումարել փետրվարի 11-ին: Այդ նիստում հանձնաժողովի անդամները լսել են կաթի և կաթնամթերքի, նաև ձվի և մսամթերքի արտադրողներին: Փետրվարի 13-ին հանձնաժողովը լսել է տեղական մրգի, բանջարեղենի, հյութերի և ջեմերի շուկայի ներկայացուցիչներին: Փետրվարի 19-ին հանձնաժողովում լսել են սննդամթերքի տեղական արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, փետրվարի 25-ին և մարտի 5-ին՝ դիստրիբյուտորներին ու ներկրողներին, իսկ մարտի 11-16-ը նիստերին հրավիրված են եղել սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները: