Քննարկումներին մեծապես նպաստեց պարոն Բիձինա Իվանիշվիլիի ներկայությունը. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, իշխող կուսակցությունում թմրանյութերին վերաբերող քաղաքականության հարցի քննարկումներին զգալիորեն նպաստել է այն փաստը, որ նիստը վարել է կուսակցության նորընտիր նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:

«Այսօր Բիձինա Իվանիշվիլին լսել է կուսակցության անդամների դիրքորոշումները: Թիմում տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ կան: Նա, անշուշտ, քննարկմանը մասնակցում էր և իր կարծիքն արտահայտեց: Եվ, իհարկե, քննարկումներին մեծապես նպաստեց պարոն Բիձինա Իվանիշվիլիի ներկայությունը», — ասել է Կոբախիձեն, մայիսի 22-ին «Վրացական երազանք» իշխող կուսակցության մեծամասնական նիստից հետո, որը հիմնականում վերաբերում էր երկրում թմրաքաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Իվանիշվիլիի դիրքորոշմանն այս խնդրի շուրջ, խորհրդարանի նախագահը բացատրել է, որ թիմը միասնական է և այս հարցում բոլորն ունեն նույն մոտեցումը:

«Այստեղ չի կարող լինել լիբերալ կամ արմատական քաղաքականություն: Մեր սկզբունքը մեկն է՝ օրենսդրությունը պետք է լինի մարդակենտրոն և պետք է ավելի խիստ լինի՝ իրականացման առումով», — ասել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան