ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ցուցարարների և ոստիկանների բախման փաստի առնչությամբ

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել դեկտեմբերի 16-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ: Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նշանակում է ոստիկանի նկատմամբ բռնություն։

«Հետաքննության շրջանակներում կանցկացվեն բոլոր քննչական գործողությունները»,- հայտարարել են գերատեսչությունից:

Հիշեցնենք՝ իրավապահները թույլ չեն տվել, որ ընդդիմության ավտոշարասյունը մուտք գործի Թելավի, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ լարվել է և տեղի է ունեցել  բախում: