Թելավիում Բախտաձեն հանդիպել է Թուրքիայի փոխնախագահին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Թելավիում հանդիպել է Թուրքիայի հանրապետության փոխնախագահ Ֆուատ Օկտային: Վերջինս Վրաստան էր ժամանել՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նախագահական ընտրություններին՝ անցկացված ընտրությունները գնահատելով որպես ժողովրդավարության կառուցման գործընթացում արված կարևոր քայլ:

Թուրքիայի փոխնախագահն ու Վրաստանի վարչապետը անդրադարձել են երկկողմ ամուր հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցությունն էլ ավելի խորացնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական:

Նշվել է, որ Վրաստանն ու Թուրքիան առաջիկայում ակտիվ մասնակցություն կունենան տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: