Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի Հանրապետության նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելայի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը նշել են Վրաստանի ու Մալթայի հոգեհարազատությունը եվրոպական արժեքներին։

«Հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների համագործակցության, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և դրա բացասական հետևանքների, Վրաստանի օկուպացված շրջանների, Վրաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքի և Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ուղու մասին»,- տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ջորջ Վելան նշել է, որ Մալթան աջակցում է Վրաստանի ձգտմանը դեպի Եվրոպա։