ՀՀ դեսպանն այցելել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Ախալցիխեում հանդիպել է տեղի հայ հոգևոր դասի ներկայացուցիչներին, տեղեկացնում է Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը:

Ախալցիխեի և Բորջոմիի հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Տեսչության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահան Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանն այցելել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, եկեղեցուն կից  «Վարդգես Սուրենյանց» երիտասարդական կենտրոն, եղել է նաև Ծուղրութ գյուղում՝ ծանոթանալու այնտեղ պահվող, 974 թվականին թվագրվող հրաշագործ «Ծուղրութի Ավետարանին»։

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին նաև Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանը, Սակրեբուլոյի նախագա Դավիթ Լոմիձեն, փոխնախագահ Համբարձում Բաբոյանը։

Դեսպան Սմբատյանն այցելել է Նինոծմինդա

Դեսպան Սմբատյանն այցելել է Նինոծմինդա

Քննարկել են Սամցխե-Ջավախեթիի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները