Դեսպան Սմբատյանն այցելել է Նինոծմինդա

Աշխատանքային այցով Սամցխե Ջավախեթիում գտնվող Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Նինոծմինդա, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ հայտնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Այցի շրջանակներում Սմբատյանը հանդիպել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։ Վերջինս դեսպանին հանգամանալիորեն ներկայացրել է շրջանի սոցիալ-քաղաքական իրավիճակը։

Խոսվել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվող նախագծերի մասին։

«Նինոծմինդայի քաղաքապետը կարևորել է փոխադարձ համագործակցությունը, այդ առնչությամբ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: