Կվիրիկաշվիլին մասնակցել է Իսրայելի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է Իսրայելի անկախության և Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Մենք՝ վրաց ժողովուրդս, հպարտանում ենք վրաց-իսրայելական օրինակելի ընկերությամբ ու խաղաղ համակեցությամբ, որի հիմքը դրվել է Վրաստանի հողում և տարեցտարի էլ ավելի է սերտանում: Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ դժվարին ուղի է անցել Իսրայելն ու հրեա ժողովուրդը»,- ասել  է Կվիրիկավշին՝ շեշտելով, որ Վրաստանը ևս  պատմության նման փուլերով է անցել,  այդ պատճառով  շատ են Իսրայելի հետ ընդհանուր գծերը։

Վրաց-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում վարչապետը կարևորել է «Քարթու» հիմնադրամի  գործունեությունը,  հատկապես Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ներդրումը:

Տեղեկացնում է «news.ge»-ն:

Թողնել պատասխան