Ռուս սահմանապահները վերսկսել են փշալարերի տեղադրումը

Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում` վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահները փշալարերի տեղադրումը վերսկսել են:

Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության, Եվրամիության դիտորդական առաքելությունն արդեն տեղեկացվել է փաստի մասին և գործարկվել է թեժ գիծ:

«Սա ևս մեկ ապօրինի և ծայրաստիճան կործանարար գործողություն է: Այս հարցը կբարձրացվի կառավարության կողմից՝ Էրգնեթիում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմների շրջանակներում կայանալիք նիստում», — հայտարարում է պետական անվտանգության ծառայությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ: