Օսիայի հայտարարությունն ապատեղեկատվություն է. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն անդրադարձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի անվտանգության ծառայության հայտարարությանը, ըստ որի, «վրացական անվտանգության ուժերը լայնածավալ սադրանքներ են նախապատրաստում, որը կարող է դառնալ հակամարտության պատճառ»: Վրաստանի ՊԱԾ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերոնշյալ հայտարարությունն ապատեղեկատվություն է:

ՊԱԾ-ից հայտարարել են, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններն ամեն ինչ անում են՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

«Թեժ գիծը գործում է մշտական և տեղեկատվությունը սահմանված ժամանակում տրամադրվում է մեր միջազգային գործընկերներին»,- ասվում է ՊԱԾ հայտարարության մեջ: