Օմբուդսմենը դատապարտում է ծերանոցում բռնության դեպքերը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է Ռուսթավիի 8-րդ միկրոշրջանում գտնվող տարեցների կացարանում (ծերանոց) տիրող ծանր իրավիճակի մասին մամուլում տարածված տեղեկատվությանը։

Իոսելիանին դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն՝ հնարավոր հանցագործությանն արձագանքելու համար։ Օմբուդսմենն առողջապահության նախարարությանը կոչ է արել գրանցել տարեցների երկարատև խնամքի հաստատությունների մասնավոր տեսակը և սկսել քննարկել դրանց վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ստեղծելու հարցը:

«Հանրային պաշտպանը կհետևի վերոնշյալ փաստին Վրաստանի ՆԳՆ-ի արձագանքին և կշարունակի աշխատել տարեցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հայտնաբերված համակարգային խնդիրների ուղղությամբ»,- նշել է օմբուդսմենը:

Ի դեպ, 2023 թվականի հուլիսի 1-ին «Պիրվելի» հեռուստաընկերության սյուժեներից մեկում խոսվել է տարեցների իրավունքների լուրջ խախտումների, նրանց նկատմամբ հնարավոր բռնության և անպատշաճ վերաբերմունքի մասին։

Սյուժեում նշվում է տարեցների խնամակալների կողմից ծեծի հավանականության մասին: Խնամակալները հերքում են շահառուի վրա հարձակման փաստը։