Կառավարության շենքի դիմացի պարիսպը հանվել է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարության վարչակազմի շենքի դիմաց տեղադրված երկաթե պարիսպը հանելու մասին որոշում է կայացրել իրավապահ մարմինների հետ խորհրդակցելուց հետո:

Կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեին հարցրել են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք ընդունված որոշումը փոխելու մասին։

«Այս թեմայի հետ կապված մի շարք շահարկումներ եղան. ամեն ինչ ունի իր պլյուսն ու մինուսը… Ի վերջո, կարծում եմ, պարսպի բացակայությունն ավելի շատ պլյուսներ ունի, քան մինուսներ, և սա դարձավ իմ որոշման հիմքը»,- ասել է Կոբախիձեն:

Մարտի 9-ին` ապամոնտաժման հաջորդ օրը, Ղարիբաշվիլին ասել է, որ պարսպի  տեղադրման նպատակը եղել է «անվտանգությունը»:

Ի դեպ, Կոբախիձեն Ղարիբաշվիլիի օրոք ընդունված մի քանի որոշում ևս փոխել է, այդ թվում՝ Հանրապետական ​​հիվանդանոցի ապամոնտաժման հետ կապված որոշումը։

Կառավարությունը վարչական շենքի դիմաց շինարարական աշխատանքը սկսվել էր 2023 թվականի ապրիլի 7-ին: