Վրաստանում, հանրային հատվածում պաշտոնեական դրույքաչափը կավելանա 8.4%-ով․ այս մասին նշված է 2027 թվականի բյուջեի նախագծի նախնական տարբերակում։
Ավելի կոնկրետ՝ նախագծի համաձայն, Վրաստանի օրենսդրության հիման վրա, մասնավոր հատվածում վերջին 4 եռամսյակներում աշխատավարձերի աճին համապատասխան, 8.4%-ով բարձրանում է հանրային հատվածում բազային պաշտոնեական դրույքաչափը, ինչի հաշվառմամբ էլ աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացել է 395 միլիոն լարիով։
Նշենք. Վրաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2027 թվականի բյուջեի նախնական տարբերակը, որի համաձայն 2027-2030 թվականների մակրոտնտեսական պարամետրերը պլանավորված են համեմատաբար պահպանողական նախատեսումների համաձայն։ Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ՝ նշվածը լիովին համահունչ է միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին։
Հատկանշական է, որ սա 2027 թվականի բյուջեի նախնական նախագիծն է, որը մինչև հաստատումը կարող է փոփոխվել։