Վարչապետը Նովրուզ Բայրամի կապակցությամբ ժամանել է Մառնեուլի

Լուսանկարը՝ 1tv.ge-ի տեսանյութից

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում այսօր՝ մարտի 21-ին, նշվում էր Նովրուզ Բայրամը տոնակատարությունը։

Մառնեուլիում միջոցառումը սկսվել է 12:00-ին՝ քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ ներկայացված են ցուցահանդեսային տաղավարներ, մանկական ժամանցի վայրեր, ատրակցիոններ, անիմատորների շոու և այլն։ Մառնեուլիում Նորվուզ Բայրամին ներկա են իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Մեր եղբայրներ և քույրեր, շնորհավորում ենք Նովրուզ Բայրամի՝ գարնան և կյանքի վերածննդի տոնի առթիվ։ Շնորհավորում եմ ձեզ հետ Վրաստանում ապրող մահմեդականներին, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ նշելու այս ուրախությունը։ Վրացիներին ու ադրբեջանցիներին կապում են առանձնահատուկ ջերմությունն ու սերը։ Մենք և Վրաստանում ապրող ադրբեջանցիները միասին կերտեցինք մեր երկրի պատմությունը, ստեղծում ենք մեր այսօրվա հաջողությունը, և մեծ երջանկություն է, որ մեզ կապում է միմյանց հանդեպ նման սերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Նովրուզ Բայրամի առթիվ, մաղթել երջանկություն ու բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»,- marneulifm-ի փոխանցմամբ՝ ասել է Կոբախիձեն

Ներկա է նաև Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին: Նա ևս շնորհավորական խոսքով է հանդես եկել. «Արդեն երկրորդ տարին է, որ ներկա եմ այս տոնին և տեսնում եմ, որ տարեցտարի այս տոնակատարությունն ավելի մեծ ու ուրախ է լինում։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են շնորհավորում ինձ, և ես անձամբ շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ։ Սա միայն մեր ադրբեջանցի համաքաղաքացիների տոնը չէ, արդեն ողջ Վրաստանն է նշում։ Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք մաղթել»:

Նովրուզ Բայրամի առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել նաև Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն և այլք:

Միջոցառմանը ներկայացված են տեղի նկարիչների աշխատանքներ, ձեռագործ իրեր, հրուշակեղենի, ծաղկի ցուցահանդես-վաճառք, ավանդական ուտեստներ, վարպետության դաս: Անցկացվում են վրացական ըմբշամարտի, բազկամարտի և նետաձգության մարզական միջոցառումներ, կլինեն նաև երաժշտական համարներ:

Ի դեպ, Նովրուզ Բայրամի տոնը նշվում է նաև Վրաստանում՝ տարբեր էթնիկ խմբերի կողմից: Ըստ ավանդույթի՝ տոնի ընթացքում մարդիկ իրար տուն են հյուր գնում, շնորհավորում միմյանց, ամեն ինչ՝ ինչպես ամանորի ժամանակ: