Թբիլիսիում հասարակական տրանսպորտի քանակը կավելանա

Թբիլիսիում հասարակական տրանսպորտի` Գլդանիի, Վարկեթիլիի, Վակեի և Սաբուրթալոյի երթուղիներում ավտոբուսների քանակը կավելանա:

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 18 մետրանոց ավտոբուսներ գործարկած ուղղություններից հանված ավտոբուսները վերաբաշխել այլ ուղղություններով։ Հետևաբար՝ մարտի 23-ից.

  • N293 երթուղու 8 մետրանոց ավտոբուսներին կփոխարինեն 12 մետրանոց ավտոբուսները (մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանից մինչև Դիդի Դիղոմիի I և II միկրոշրջան. ինտերվալը՝ 10 րոպե),
  • N387 երթուղի (շրջանաձև՝ Սաբուրթալո, Վակե, Վերա) 8 մետրանոց ավտոբուսներին կփոխարինեն 12 մետրանոց ավտոբուսները (ինտերվալը՝ 11 րոպե),
  • N393 երթուղու («Մետրոմշեն»- Օրբելիանիի հրապարակ) 10 մետրանոց ավտոբուսները կփոխարինվեն 8 մետրանոց ավտոբուսներով, ինտերվալը 20 րոպեից կկրճատվի 15 րոպե։

Դրանից բացի, ավտոբուսների ավելացումից հետո ինտերվալը կկրճատվի հետևյալ երթուղիներում.

  • N305 («Ափրիկա» — Օրբելլանիի հրապարակ)՝ 8 րոպե,
  • N319 (մետրոյի «Վարկեթիլի» կայարան, Վազիսուբանի, Մախաթաս մթա, Իվերթուբանի, մետրոյի «Սադգուրիս Մոեդանի» կայարան)՝ 7 րոպե,
  • N321 (Դիդի Դիղոմի — մետրոյի «Սարաջիշվիլի» կայարան)՝ 10 րոպե,
  • N336 («Լոտկինի» — «Գադասվելի խիդի»)՝ 9 րոպե:

Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավտոբուսների հատկացման գործընթացը կտևի չորս շաբաթ։ Մինչև ապրիլի 13-ը 12 մետրանոց ավտոբուսներ կավելացվեն հետևյալ երթուղիներում՝ N304, 307, 309, 310, 311, 313, 315, 320, 323, 326, 339, 351, 370, 372, 385 և 381: