Երեկվա օրը համառոտ. մարտի 21

Թբիլիսիում հասարակական տրանսպորտի՝ Գլդանիի, Վարկեթիլիի, Վակեի և Սաբուրթալոյի երթուղիներում ավտոբուսների քանակը կավելանա:

Տեխնիկապես ծանր վիճակի պատճառով նախատեսվում է ապամոնտաժել Թբիլիսիի Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը:

Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդը թոշակառու է. թոշակառուների թիվը և նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության շրջանում անշեղորեն աճում են:

Հայաստանը ավելի երջանիկ երկիր է, քան Վրաստանը:

Մարտի 21-ին Վրաստանում նշվում էր լրագրության օրը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին և լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին վրացական լրագրության օրվա առթիվ:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում մարտի 21-ին նշվում էր Նովրուզ Բայրամը։ Մառնեուլիում Նորվուզ Բայրամին ներկա էին իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Մարտի 20-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրին անդրադարձել և պատասխանել է մի շարք կարևոր հարցերի: Հարցերի թվում էին՝ պետության պայքարը թմրամոլության դեմ, Շովիի ողբերգությունից քաղած դասերն ու հնարավոր աղետներին պատրաստ լինելը, պետության վերաբերմունքը ոստիկանների վերջին տարիների արտահոսքին:

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացած Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 118-րդ հանդիպումից հետո վրացական կողմը պնդում է, որ ռուս զինվորների կողմից սպանված Թամազ Գինտուրիի մահվան վերաբերյալ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ցինիկ դիրքորոշում են արտահայտել։