Բորջոմիում հրդեհների մեծ մասը մարվել է

Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհների մեծ մասն այս պահին մարվել է։ Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը շարունակում են խոչընդոտել հրդեհի մարման գործընթացը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

ՆԳՆ տեղեկություններով՝ այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են սահմանային ոստիկանության ուղղաթիռներ և Թուրքիայի երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ։

Ձեռնարկվում են հրդեհի կանխարգելման բոլոր համապատասխան միջոցառումները, որ կրակը չտարածվի դեպի բնակավայրեր կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Չնայած տեղայնացման և լուծարման դժվարին աշխատանքներին, հրդեհի մարմանը մասնակցող գերատեսչությունների ոչ մի ներկայացուցիչ չի տուժել։

ՆԳ նախարարը շնորհակալ է Հայաստանին և Ադրբեջանին՝ աջակցության առաջարկի համար