Յուրաքանչյուր նոր ընտրություն Վրաստանում առավել թափանցիկ և ժողովրդավարական է. Կվիրիկաշվիլի

«Վստահ եմ` ընտրությունների նման բարձր մակարդակով անցկացումը կգնահատվի նաև մեր միջազգային  գործընկերների կողմից, ինչը մեծ ներդրում կլինի Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում»,-այս մասին Վրաստանի կառավարության հոկտեմբերի 27-ի նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը ևս մեկ անգամ անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին.

«Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան նշանակալի ընտրություններ: Մեր երկրի ժողովրդավարության մակարդակի բարձրացման տեսանկյունից ևս մեկ էական քայլ էր: Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրություններն ընթացան խաղաղ միջավայրում, թափանցիկ էին, ինչը նաև նշվեց միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից: Շնորհակալություն նաև մամուլին` կատարած կարևոր աշխատանքի համար: Կարծում եմ տարբերությունը նկատեցին բոլորը, յուրաքանչյուր նոր ընտրություն Վրաստանում առավել թափանցիկ և ժողովրդավարական է», — նշել է վարչապետը:

Թողնել պատասխան