Գախարիային վարչապետի պաշտոնում առաջադրելը սխալ էր. Բեսելիա

Անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի կարծիքով, վարչապետի պաշտոնում ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային առաջադրելը գործընթացները կբարդացնի:

Նրա խոսքով, բարձր է էսկալացիայի վտանգը և իշխանության նման որոշումը վտանգավոր է:

«Սա գործընթացներն էլ ավելի կբարդացնի և էլ ավելի կբևեռացնի քաղաքական պատկերը: Բախումների և էսկալացիայի մեծ վտանգ կա, և նման որոշումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Ուժայինների փոփոխությունն իշխանությունների կողմից ուժ կիրառելու ուղերձ է պարունակում: Սա ավելի շատ թուլության ցուցադրում է, քան ուժեղության, այդ պատճառով կարծում եմ, որ սխալ է թույլ տրվել»,- հայտարարել է Բեսելիան:

Հիշեցնենք, որ այսօր «Վրացական երազանքի» որոշմամբ երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվեց ՆԳ նախարար Գիորգի Գախարիան: ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՊԱԾ-ի ղեկավար Վախտանգ Գոմելաուրին, իսկ ՊՆ-ն՝ Իրակլի Ղարիբաշվիլին: