Ուսուցիչներն իրավասությունը հաստատելու հնարավորություն կունենան նոյեմբերին

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, ուսուցիչների իրավասության հաստատման քննություններին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները՝ ինչպես ամռանը քննությունները հանձնած դիմորդները, այնպես էլ նրանք, ովքեր հիմա են որոշել հաստատել իրենց իրավասությունը:

Պրակտիկոս ուսուցիչները և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները քննության մասնակցելու հնարավորություն կունենա նոյեմբերին: Իսկ գրանցումը կսկվի մոտակա օրերին:

«Պրակտիկոս ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները նոյեմբեր ամսվա սկզբին ևս մեկ անգամ հնարավորություն կունենան հաստատել նվազագույն իրավասությունը: Նրանց համար գրանցումները կսկսվեն մոտակա օրերին: Գրանցման մասին տեղեկատվություն կհրապարակվի www.naec.ge կայքում»,- հայտարարել են գնահատման և քննությունների ազգային կենտրոնից: