Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում. լուսանկարներ

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի կազմակերպիչները նույն երիտասարդներն են, որոնք հունիսի 20-ից ի վեր պահանջում էին ներքին գործերի նախարար, այժմ արդեն երկրի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ցուցարարները դեմ են Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն և կարծում են, որ այս քայլով Բիձինա Իվանիշվիլին պատերազմ է հայտարարում քաղաքացիական հասարակությանը:

Ակցիայի գործողությունների պլանը դեռեւս հայտնի չէ, բայց նախնական տեղեկատվությամբ կազմակերպիչները նախատեսում են շարունակական հավաքներ անցկացնել:

Նրանք էկրանների ետևում գտնվողներին կոչ են անում դուրս գալ Ռուսթավելի պողոտա, քանի որ կազմակերպիչների խոսքերով` «այնտեղ այսօր յուրաքանչյուրի պատվի հարցն է դրված»: